ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  4

ՊՈՐՏԱԼՆԵՐ

Ի՞նչ է պորտալը

Պորտալները կայքեր են, որոնք ծառայում են որպես սկզբնակետ` փնտրվող նյութերը կամ ծառայությունները համացանցում գտնելու համար: Նրանք տրամադրում են  մասնագիտացված հղումներ և տեղեկություններ,  ըստ կատեգորիաների կամ հետաքրքրության ոլորտների:  Որպես կանոն պորտալը  վեբ էջի տեսք ունի, որում առկա է տարբեր թեմաների կամ հետաքրքրության տարբեր ոլորտների առնչվող հղումների քարտեզ: Պորտալը հաճախ ունի որոնման համակարգեր (http://en.wikipedia.org/wiki/Search_engine), զրուցարաններ (http://en.wikipedia.org/wiki/Chat), խաղեր (http://en.wikipedia.org/wiki/Online_gaming),  նորությունների ժապավեն  (http://en.wikipedia.org/wiki/RSS_(file_format)),  և այլ  բովանդակություն:
Ընդհանուր առմամբ պորտալները կարելի է դասակարգել երկու խմբի` հորիզոնական և ուղղահայաց:

Հորիզոնական պորտալներն առաջարկում են ծառայությունների, գործունեության տեսակների և բովանդակության լայն ընտրանի: Այնտեղ կարելի է գտնել զանազան տեղեկություններ, օրինակ` նորություններ, եղանակի տեսություն, ֆինանսական լուրեր և հանրահայտ մշակութային իրադարձություններ, օրինակ` ֆիլմերի և երաժշտության վերաբերյալ հղումներ: Բացի այդ կարելի է գտնել նաև մասնագիտացված թեմաների շուրջ հղումների տեղեկատուներ:  Լավագույն օրինակներից  է   Yahoo!-ն (<http://www.yahoo.com/>):

Ուղղահայաց պորտալներն առաջարկում են զանազան բովանդակություն, որը նպատակաուղղված է նախատեսված հատուկ տիպի օգտվողների համար: Կրթության  վերաբերյալ ուղղահայաց պորտալի լավ օրինակ է Միավորված ազգերի կազմակերպության կրթական պորտալը <http://www.un.org/Pubs/chronicle/eosportal_index.asp>:

Ինչի՞ համար են գործածվում պորտալները

Պորտալները գործածվում են որպես սկզբնակետ`որոշակի թեմայի շուրջ հետազոտություն կատարելու համար: Համացանցում տեղեկույթ փնտրելը նման է ավանդական գրադարանից օգտվելուն: Որոնումները պետք է կատարել հետևողական կերպով, իսկ պորտալները կարող են ձեզ օգնել` թեմաները տրամաբանորեն դասակարգելով առանձին խմբերի:

Պորտալները հնարավորություն են տալիս  թռուցիկ հայացքով ծանոթանալ միևնույն առարկային  առնչվող մի շարք թեմաների: Օրինակ` գիտութուն առարկայի ներքո կարող ենք տեսնել  կենսաբանության տարբեր ոլորտներ, ինչպիսիք են օվկիանոսագիությունը և բուսաբանությունը: Նմանապես, արվեստի պատմություն ենթախումբը  լայն բնագավառ է պատմություն խմբի ներքո:

Էթիկական խնդիրներ պորտալներում

Հաճախ, կախված հովանավորներից և գովազդից, պորտալներն առաջարկում են ապրանքներ և ծառայություններ: Կարևոր է հիշել, որ պորտալներում առաջարկվող հղումներն արտացոլում են որոշակի խմբի արժեհամակարգը: Նախքան ձեր կայքում գերհղում տեղադրելը,  համոզվե՛ք, որ դրանք ընդունելի  են ձեր աշակերտների կամ երեխաների համար:

Որոշ պորտալներ կարող են պահանջել անդամակցություն կամ գրանցում, որոնք կարող են լինել վճարովի: Նախքան գրանցվելը (նաեւ «անվճար» ծառայությունների համար) համոզվե՛ք, որ հասկանում եք ծառայության պայմանները և ուսումնասիրել ու հասկացել եք կայքի անհատական տվյալների պաշտպանության քաղաքականությունը: Տե՛ս < http://www.netlingo.com/dictionary/p.php >:

Շարունակե՛ք մտածել քննադատաբար: Օգտվեք նաեւ նոր պորտալներից` ձեր նախընտրած պաշարներից ստացած տեղեկությունը լրացնելու նպատակով:

Պորտալում զետեղված հղումներին հետևելով` անփորձ նավարկողը ակամա կարող է բացել այնպիսի կայքեր, որոնց բովանդակությունը, առաջարկած ապրանքները և մասնակցություն պահանջող գործընթացները նախատեսված  չեն երեխաների և սովորողների համար: Դուք ձեր դատողությունների հիման վրա կարող եք սահմանափակել «ակտիվ» հղումները` օգտագործելով զտիչ ծրագրաշար (http://en.wikipedia.org/wiki/Content_filtering_software) կամ ձեր զննարկիչի (բրաուզերի) կարգավորումները:

Պորտալները  օգտագործում ենք  դասաժամին

·     Ցանկացած թեմայի համար որոշե՛ք որոնման թիրախը և ստեղծե՛ք թիմեր, որ տարբեր պորտալներից են օգտվում, ինչպես նաև մի թիմ, որ կիրառում է 3-րդ տեղեկատվական թերթիկում  նկարագրված որոնման այլ եղանակներ: Հնարավորություն տվե՛ք թիմերին համեմատել արդյունքները, տեղեկատվության դյուրամատչելիությունը և որակը:

·     Առաջարկե՛ք հետազոտման թեմա, ինչպիսին կարող են լինել օրինակ` երեխաների պատկերումը 18-րդ դարի արվեստում կամ որոշ օվկիանոսային կենդանիների որոշակի տեսակներից բաղկացած էկոլոգիական համակարգի զարգացումը: Ձեր դասարանին տվե՛ք այն պորտալների URL հասցեները (http://en.wikipedia.org/wiki/URL), որտեղ կլինեն դասի թեմային վերաբերյալ հղումներ: Քանի որ հղումների թիվը կարող է լինել չափազանց շատ, վերջիններս բաշխեք մի քանի թիմերի միջև` ընդգրկելով հնարավորինս շատ հղումներ և յուրաքանչյուր թիմին հնարավորություն տալով ներկայացնել հետազոտության արդյունքում ստացված իր եզրակացությունները:

Թիմերի արդյունքները հավանաբար կտարբերվեն, դրանք կօգնեն ձեզ հաջորդ դասին նեղացնել որոնման տիրույթը ուսուցանման արդյունավետությունը բարձրացնելու համար:

·     Ստեղծե՛ք պորտալ վերոհիշյալ երկու նախագծերից որևիցե մեկի համար: Դա ենթադրում է վեբ էջի ստեղծում, ձեր նախագծերում հայտնված խմբերի սահմանում, այդ խմբերի մասին տեղեկատվություն ապահովող հղումների ստեղծում և մեկ այլ դասարանի հետ էջի փորձարկում:

Լավագույն փորձը

·  Պատրաստվեք նախապես. Պորտալներից օգտվելուց առաջ անհրաժեշտ է մի շարք քայլեր ձեռնարկել:  Աշխատակազմից ստեղծեք մի թիմ, որը մշակելու է հատկապես ձեր դպրոցի պահանջներին համապատասխանող պորտալների ցանկը:

·   Ճշտեք այն առարկաների ցանկը,  որը կուզենայիք, որ ձեր սովորողները ուսումնասիրեն պորտալների օգնությամբ: Այնուհետև որոնման համակարգերի օգնությամբ ճշտեք յուրաքանչյուր առարկայի հետազոտման համար անհրաժեշտ պորտալների ցանկը: Յուրաքանչյուր պորտալը գնահատեք ձեր դպրոցում ընդունված չափանիշների համաձայն կամ օգտվեք 3-րդ տեղեկատվական թերթիկում նկարագրված կանոններից:

Տեղեկատվության գնահատումից բացի դուք կարող եք նաև պարզել` ի՞նչ արժեքների համակարգ է սատարում ծառայությունը,  մշակութային կամ լեզվական խնդիրներ կարող են ծագել, ապրանք է վաճառվում, ի՞նչ  էլ-փոստի կամ զրուցարանի ծառայություններ են առաջարկվում  և ընդհանրապես, ուզու՞մ եք, որ ձեր աշակերտներն օգտվեն նման ծառայություններից:
(Ավելի մանրակրկիտ քննարկման համար տե՛ս ստորև նշված «Կրթական պորտալների լավագույն փորձը»):

·   Կազմեք  լավագույն պորտալների ընտրանի: Այնուհետև մանրամասն զննեք այդ պորտալները՝ ստուգելով ու գնահատելով առաջարկվող հղումները: Ստեղծեք խնդրահարույց ոլորտների ցանկը և զտեք անտեղի կամ անցանկալի հղումները: Կիրառեք 3-րդ տեղեկատվական թերթիկի շնորհիվ  ձեռք բերած հմտությունները: Աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ընթացքում գրանցեք ձեր  քայլերը, արձանագրեք հղումները և  կազմեք կատալոգներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար


·      Yahoo! -ն <http://www.yahoo.com/>, Netscape -ը  <http://www.netscape.com/>, Lycos-ը <http://www.lycos.com>, Infospace-ը <http://www.infospace.com/> և About.com-ը  <http://www.about.com/> վեբում   ամենահանրաճանաչ պորտալներից են:

·     <http://www.theeducationportal.com/> կրթական պորտալըDiscovery School <http://school.discovery.com/schrockguide/index.html> և < http://www.thegateway.org/ > պորտալները ձևավորման, օգտագործման և բովանդակության նկատմամբ տարբեր մոտեցումներ ունեցող պորտալների օրինակներ են:

·     Կրթական պորտալների   լավագույն օրինակներ.   <http://www.tltgroup.org/flashlight/Handbook/Portal-Eval.html>. Կրթական պորտալների մանրակրկիտ գնահատման այս արժեքավոր զեկույցը խորհուրդ է տրվում կարդալ այն մանկավարժներին,  որոնք ցանկանում են ստեղծել  կիրառելի չափանիշներ դպրոցական միջավայրերում պորտալների օգտագործման համար:

·     Արվեստի պատմության պաշարները ցանցում  կարելի է գտնել այստեղ <http://witcombe.sbc.edu/ARTHLinks.html>: Մրցանակ շահած Քրիստոֆեր Ուիթքոմի արվեստի պատմության մասին պորտալը հետաքրքիր է բոլոր առարկայական ոլորտների առումով:  

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  5

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ

 

 

 
NEW PUBLICATIONS