ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 10
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ
Ներածություն
Համացանցը, որպես մուլտիմեդիա միջավայր, առաջարկում է հաղորդակցման բազմապիսի եղանակներ՝ ներառյալ աուդիո ֆայլերի, տեսանյութերի և թվային լուսանկարների փոխանակում: Ժամանակակից կիրառական ծրագրերը զգալիորեն հեշտացրել են նման բովանդակության ստեղծումը և տարածումը՝ հաղթահարելով լեզվական, մշակութային և ազգային խոչընդոտները, ինչպես նաև վերհանելով ոչ միայն անձնական տվյալների (տես՝ տեղեկատվական թերթիկ 5-ը մասնավորության մասին), այլ նաև հեղինակային իրավունքի խախտման և անօրինական բովանդակության վերաբերյալ կարևոր հարցեր:
Հեղինակային իրավունք
· Աշխարհում գոյություն ունեն հեղինակային իրավունքին վերաբերող մի շարք միջազգային օրենքներ և համաձայնագրեր: 1996թ. ավելի քան 100 երկրներ ստորագրեցին Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) թվային բովանդակությանը վերաբերող երկու պայմանագիր <http://www.wipo.int/treaties/en/>:
· Աուդիո- կամ տեսանյութի ստեղծողն ինքնաբերաբար այդ նյութերի հեղինակային իրավունքի իրավատերն է, եթե ստեղծողն ինքը չի հրաժարվում այդ իրավունքից:
· Երկրների մեծ մասի օրենսդրությունները պահպանում են հեղինակային իրավունքը, ստեղծողի մահից հետո 50-70 տարվա ընթացքում:
· Երաժշտական ստեղծագործությունը սովորաբար ունենում է մեկից ավելի հեղինակային իրավատեր: Հեղինակը, կատարողը, ձայնագրման ընկերությունը և հրատարակողը կարող են ունենալ իրավունքներ կամ «հարակից իրավունքներ»:
· Տնտեսական տեսանկյունից զատ, աուդիո-վիզուալ բովանդակության ստեղծողն ունի նաև «բարոյական իրավունքներ» (http://en.wikipedia.org/wiki/Moral_rights): Դրանք առընչվում են հեղինակի, որպես ստեղծողի ճանաչման իրավունքին և հեղինակի իր ստեղծագործության հանդեպ ունեցած այն իրավունքին, որ արգելում է առանց նրա թույլտվության իր աշխատանքի խմբագրումը կամ փոփոխումը:
· Երաժշտությունն ու ֆիլմերը կարող են առցանց գնվել (տե՛ս տեղեկատվական թերթիկ 18-ը՝ առ-ցանց գնումների մասին): Գոյություն ունեն երաժշտության առցանց գնման մի շարք կայքեր, որոնցից են, օրինակ, iTunes (<http://www.apple.com/itunes/>) և Napster (<http://free.napster.com/>), սակայն ֆիլմերի առցանց վաճառքի ծառայություններն այնքան էլ զարգացած չեն: Ֆիլմերի ներբեռնումը գնալով դառնում է ավելի տարածված, քանի որ աճում է արագագործ կապ ունեցող մարդկանց թիվը, որոնք մեծ ծավալի ֆայլեր ներբեռնելու հնարավորություն ունեն:
· Սովորաբար, երաժշտության կամ ֆիլմերի գնումը դրանց վերարտադրման կամ տարածման իրավունք չի տալիս կամ էլ որոշ սահմանափակումներով է թույլ տալիս: Օրինակ, Apple ընկերության iTunes առցանց երաժշտական խանութը երաժշտական մեկ գործ վաճառելիս իրավունք է տալիս այն տեղադրել ոչ ավել՝ քան 5 համակարգիչների վրա մեկ տնային տնտեսության սահմաններում՝ <http://www.apple.com/itunes/overview/>:
· Երաժիշտները դատական գործեր են հարուցել ինչպես ապակենտրոնացված (peer-to-peer) ֆայլափոխանակման ծրագրերի ստեղծող ընկերությունների, այնպես էլ ֆայլեր փոխանակող անհատների հանդեպ: Ֆայլեր տեղադրողը ավելի մեծ հավանականությամբ կարող է պատասխանատվության կանչվել, քան ներբեռնողը:
· Creative commons <http://creativecommons.org/> շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն առաջարկում է այլընտրանք հեղինակային լրիվ իրավունքին:
Անօրինական բովանդակություն
· Անօրինական բովանդակության սահմանումը տարբեր է տարբեր երկրներում:
· Անօրինական բովանդակությունը հիմնականում վերաբերում է մանկական պոռնկագրությանը, ծայրահեղ բռնությանը, քաղաքական ծայրահեղություններին, կամ փոքրամասնությունների հանդեպ ատելություն սերմանող նյութերին:
· Բազմաթիվ երկրներ անօրինական բովանդակությամբ նյութերի մասին ահազանգելու թեժ գիծ ունեն <http://www.inhope.org/en/index.html>:
· Կախված բովանդակության բնույթից և տեղակայման վայրից վերջինիս դեմ գործողություն իրականացնելը կարող է դժվարություն ներկայացնել կամ զգալի ժամանակ պահանջել:
· Անօրինական բովանդակության խնդիրները լուծելու համար թեժ գծերը աշխատում են Համացանցային ծառայության մատուցողների և ոստիկանության հետ: Inhope-ը դա ազգային թեժ գծերի ցանցն է:
Էթիկական նկատառումներ և վտանգներ
· Թեև 2001-ից 2005 թթ. երաժշտական ստեղծագործությունների համաշխարհային վաճառքի 25% անկում է նկատվել և անկումը այնուհետև տարեկան 5 տոկոս է կազմել, ԱՄՆ վերջին զեկույցների համաձայն երաժշտական արտադրանքի համընդհանուր գնման տեմպերը տարեկան 20 տոկոս աճ են ունենում: Այս երևույթը կարող է պայմանավորված լինել YouTube, iTunes, MySpace և այլ ծառայությունների միջոցով ավելի մեծ ծավալի թվային երաժշտության օրինական վաճառքի հնարավորության հետ:
· Երաժշտական արդյունաբերությունը նույնպես իր ներդրումն է ունեցել veb կայքերի և անհատների դեմ բազմաթիվ դատական գործեր հարուցելով:
· Ապակենտրոնացված (peer-to-peer) ֆայլափոխանակման ծրագրերի օգտագործումը (http://en.wikipedia.org/wiki/Peer-to-peer) անվտանգության առումով ռիսկային է, քանի որ դրանց միջոցով տարածվող երաժշտությանն ու նկարներին հաճախ վիրուսներ (http://en.wikipedia.org/wiki/Computer_virus ) և լրտեսածրագրեր (http://en.wikipedia.org/wiki/Spyware) են կցվում:
Կրթություն
- Կրթական հաստատությունները որոշ դեպքերում տարբեր աշխատանքների վերարտադրման և հանրությանը ներկայացնելու իրավունք ունեն: Ուսումնասիրեք Ձեր ազգային օրենսդրությունը կամ 2001-ի Մայիսի 22-ին Եվրախորհրդարանի և Եվրոպայի Խորհրդի կողմից ընդունված 2001/29/EEC Հանձնարարականը՝ տեղեկատվական հասարակությունում հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների որոշակի խնդիրների ներդաշնակեցման մասին (Directive 2001/29/EC of the European Parliament and of the Council of 22 May 2001 on the harmonisation of certain aspects of copyright and related rights in the information society):
- Աշխատանքները պետք է օգտագործվեն բացառապես ուսումնական և հետազոտական նպատակներով,
- Աշխատանքի աղբյուրը, ներառյալ հեղինակի անունը, պետք է հիշատակված լինի, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհնար է անել,
- Այդ բովանդակության օգտագործումը չպետք է հետապնդի ոչ մի ուղղակի կամ անուղղակի տնտեսական կամ առևտրային շահույթ,
- Սովորողների լուսանկարներն առցանց տեղադրելու համար անհրաժեշտ է ունենալ տվյալ սովորողի ծնողի կամ խնամակալի գրավոր համաձայնությունը,
- Դպրոցի կայքում հրապարակվող ողջ բովանդակությունը, ներառյալ նաև երեխաների կողմից ստեղծված բովանդակությունը, գտնվում է դպրոցի իվավասության ներքո,
Դասարանում
· Քննարկեք հեղինակային իրավունքի բարոյական կողմերը: Արդյոք աուդիո վիզուալ նյութի հեղինակային իրավունքի խախտումը գողություն է:
• Տեղեկացրեք սովորողներին որ ներբեռնվող նյութերը կարող են վիրուսների և լրտեսածրագրերի աղբյուր դառնալ
• Տեղեկացնեք սովորողներին, որ հեղինակային իրավունքուվ պաշտպանված երաժշտության ու ֆիլմերի ներբեռնման համար նրանք կարող են տուգանվել.
• Քննարկեք վնասակար և անօրինական բովանդակության խնդիրը: Հարցումները ցույց են տալիս, որ բազմաթիվ սովորողներ դիտավորյալ կամ ակամա համացանցում գտնում են այդ տեսակի բովանդակություն, բայց չեն տեղեկացնում մեծահասակներին:
Լավագույն փորձը
. Կրթական հաստատություններն ու ընկերությունները պետք է, հեղինակային իրավունքի և անօրինական նյութերի հարցերը ներառող, օգտագործման թույլտվության քաղաքականություն (AUP) ունենան
. Ծնողներն ու երեխաները պետք է համացանցի օգտագործման որոշակի կանոնների շուրջ համաձայնության գան
Հեղինակային իրավունք
Ձեռք բերեք գրավոր թույլտվության հեղինակային իրավունքի իրավատիրոջից նյութը օգտագործելուց առաջ:
• Հիշատակեք Ձեր օգտագործված յուրաքանչյուր նյութի հեղինակին/ստեղծողին
• Կիրառեք Ձեր ստեղծած նույթի հանդեպ Creative Commons դասակարգումները, որպեսզի պարզեք, թե ինչպես կարող են մյուսները օգտագործել այն՝ <http://creativecommons.org/>:
Անօրինական բովանդակություն
Զտիչ ծրագրերը ծրագրերը կարող են օգնել արգելափակել որոշ անօրինական վեբ կայքեր.
• Ոչ մի զտիչ կատարյալ չէ: Կարևոր է նաև քննարկել երեխաների կողմից համացանցի օգտագործման խնդիրները
• Խրախուսեք երեխաներին խոսել իրենց առցանց փորձառության մասին.
• Անօրինական բովանդակության մասին տեղեկացրեք թեժ գիծ ծառայությանը, տե՛ս Inhope.
Լրացուցիչ տեղեկությունների համար
• Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն (WIPO) <http://www.wipo.int>:
• Pro-music կայքը առցանց երաժշտության հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ տեղեկատվության լավ աղբյուր է: Այն ունի մի թռուցիկ երեխաների համար և «Հարց-ու-պատասխան» երաժշտություն ներբեռնման մասին՝
http://www.pro-music.org/
http://www.pro-music.org/Content/questions/DosAndDonts.php :
• Inhope-ը համացանցում անօրինական բովանդակության մասին հաղորդելու թեժ գծերի ցանց է՝ <http://www.inhope.org/>:
• Հեղինակային իրավունքի ոլորտում Եվրոպայի Խորհրդի աշխատանքի մասին տեղեկությունները կարելի է գտնել ԵԽ մեդիա և տեղեկատվական հասարակությանը նվիրված էջում՝
< http://www.coe.int/t/dghl/standardsetting/media/Themes/Copyright_en.asp >:
• Եվրոպական հանձնաժողովի տեղեկատվությունը մտավոր սեփականության իրավունքների մասին>:
• Տեղեկատվություն մտավոր սեփականության ոլորտում ԵՄ օրենսդրության մասին՝ <http://www.europa.eu>:
• Ֆոնոգրաֆիկ արդյունաբերության միջազգային ֆեդերացիայի (IFPI) առցանցային երաժշտության իրավական հարցերի ակնարկը՝ <http://www.ifpi.org/>:
• BBC հոդվածը՝ «Եվրոպական հանձնաժողովը ծրագրում է ունենալ ԵՄ գործող հեղինակային իրավունք». <http://news.bbc.co.uk/1/hi/technology/4663731.stm>:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 11
ՆՈՐԱՐԱՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
|