ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 20

ՇԱՐԺԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Ներածություն

Երբ 1983թ բջջային հեռախոսները երևան եկան, շատ քիչ մարդիկ էին դրանք գնում: 1995-ին Եվրամիությունում յուրաքանչյուր 100 բնակչից բջջային ծառայության բաժանորդ էր: Համաձայն Եվրոստատի (2005թ.) տվյալների` 2003 թ. ընդլայնված Եվրամիության տարածքի յուրաքանչյուր 100 բնակչին բաժին էր ընկնում 80 բջջային հեռախոս: Բջջային հեռախոսների օգտագործումը ողջ աշխարհով մեկ տարածված երևույթ է: Nokia-ի կանխատեսումների համաձայն` մինչև 2009թ. աշխարհում բջջային հեռախոսներից օգտվողների թիվը կհասնի 3 միլիարդի: Եվրոպայի շատ երկրներում ընտանիքների մոտ 80%-ն ունեն մեկ կամ ավելի բջջային հեռախոսներ <http://www.mobileherald.com/2006-mobile-phone-statistics-and-projections/>.

Բջջային հեռախոսների  տիպական հատկանիշներից են ձայնային զանգերը, կարճ հաղորդագրությունների (SMS)<http://en.wikipedia.org/wiki/Short_message_service> և մուլտիմեդիա հաղորդագրությունների (MMS) http://en.wikipedia.org/wiki/Multimedia_Messaging_Service ծառայությունները և անգամ խցիկները, որոնց մի մասն ունեն տեսաձայնագրման հնարավորություն: Web 2.0 - ի բազմատեսակ ծառայություններ (տե՛ս 23-րդ տեղեկատվական թերթիկը) հասանելի են բջջային հեռախոսի միջոցով:  2006 թ. ապրիլին կատարված հաշվարկների համաձայն` բջջային ծառայություններից օգտվողների 28%-ը համացանցին միանում էին բջջային հեռախոսից, մինչդեռ 2004-ին այս ցուցանիշը կազմում էր 25%:

Շարժական տեխնոլոգիայի և անձնական համակարգիչների ոլորտները գնալով նմանվում են իրար, քանի որ շատ բջջային հեռախոսներ ներկայումս ունեն համացանցային զննարկիչի և էլեկտրոնային փոստի հնարավորություններ. գնալով աճում է անլար կապով համակարգիչների թիվը, մի մասն էլ օգտագործում են արբանյակին կապ (օր`. WiMax):

Կրթություն

.  Շարժական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ բջջային հեռախոսների,  դյուրակիր համակարգիչների (laptops) և անձնական թվային օժանդակիչների (Personal Digital Assistants-PDAs) օգնությամբ իրականացվող  ուսուցման գործընթացը կոչվում է շարժական ուսուցում (M-learning), (PDA) <http://insight.eun.org/ww/en/pub/insight/school_innovation/learnenv/games_and_mobile.htm>

· SRI հետազոտական կենտրոնի կողմից 2003թ. անցկացված հետազոտությամբ պարզվել է, որ շարժական տեխնոլոգիաները օգտագործած ուսուցիչների 90%-ը նշել են, որ դրանք դրականորեն են  նպաստել  սովորելու գործընթացին՝ < http://ctl.sri.com/research_areas/displayResearchArea.jsp?Nick=learnenvs>:

·     Շարժական ուսուցումը (M-learning) հնարավորություն է տալիս ավելի անհատականացնել սովորողների ուսուցանումը: Օրինակ` Միացյալ Նահանգների դպրոցներից մեկում ստեղծվել է առանց թուղթ ու գրչի դասարան (paperless classroom ), որտեղ   նոր տեխնոլոգիաներն օգտագործվել են անգլերենը , որպես երկրորդ լեզու ուսուցանողներին դասեր և լրացուցիչ աջակցություն տրամադրելու համար<http://www.paperlessclassroom.org/>:

·     Շարժական ուսուցման ապագան պայմանավորված է ոչ միայն տեխնոլոգիայի, այլ նաև շարժական սարքերի միջոցով մատուցվող ուսուցողական նյութերի զարգացմամբ:

·     Կորեան հայտնի է որպես շարժական ուսուցման հիմադիրներից մեկը: 2004-ից սկսած սովորողները կարողացել են դասախոսությունները ներբեռնել շարժական  սարքերի միջոցով:

·     Տեխնոլոգիայի կատարելագործմանը զուգընթաց ավելի ու ավելի հանրահայտ են դառնում բջջային հեռախոսների խաղերը, և ակնկալվում է, որ այս միջավայրին  կհարմարեցվեն կրթական խաղեր կամ ոչ պաշտոնական կրթության այլ տիպի համակարգեր:

·    Դյուրակիր համակարգիչները հարմար է անընդհատ շարժման մեջ գտնվող ուսուցիչների և խմբակային աշխատանքներում ներգրավված կամ դաշտերում աշխատող սովորողների համար:

·   Պարզվել է, որ դյուրակիր համակարգիչների օգտագործումը խրախուսում է սովորողներին  պատասխանատու լինել իրենց աշխատանքի համար և նրանք պակասեցնում են հանձնարարությունները կամ կատարած նշումները կորցնելու հավանականությունը:

·   Քանի որ բջջային հեռախոսները այդքան տարածված են պատանիների  շրջանում, ուսուցիչները կարող են կարճ (SMS) հաղորդագրությունների փոխանակումը և այլ նման գործունեությունը դարձնել   դասարանական աշխատանքի  մի մաս:

Խնդիրներ

· Կան որոշ մտահոգություններ երեխաների`վաղ տարիքից  բջջային հեռախոսներ օգտագործելու հարցի շուրջ: Ճառագայթման ենթարկվելու վտանգի մասին հետազոտությունները բավարար չեն, սակայն դրանք այնուամենայնիվ նվազագույն են:

·  Համակարգիչների օգտագործումը դեռևս վերահսկելի է տնային պայմաններում: Սակայն բջջային հեռախոսների օգտագործման վերահսկումը  շատ ծնողների կողմից դիտվում է, որպես ներխուժում   մասնավոր կյանք: Գոտեպնդված նոր ձեռք բերված ազատությամբ` երեխաները կարող են ընկնել ֆինանսական անախորժությունների մեջ` ծախսելով գումարներ   մրցանակային «քարոզարշավների» կամ հեռախոսային աքսեսուարների, օրինակ` հեռախոսազանգի մեղեդի գնելու վրա:

· Բջջային հեռախոսները կարող են օգտագործվել մարդկանց հետևելու նպատակով:   Այս առումով ազատությանը հաճախ հակադրվում է ապահովությունը ` դառնալով վիճահարույց հարց:

·  Bluetooth տեխնոլոգիան (http://en.wikipedia.org/wiki/Bluetooth, http://hy.wikipedia.org/wiki/Bluetooth) առաջ է բերում անվտանգության հետ կապված այնպիսի հարցեր, ինչպիսիք են համակարգչահենությունը և անցանկալի հաղորդագրությունների առաքումը:

·  Բջջային հեռախոսների միջոցով ստեղծված բլոգները (http://en.wikipedia.org/wiki/Moblog) ցանցային  օրագրեր են: Երիտասարդներն այնտեղ հրապարակում են տեղեկատվություն և լուսանկարներ` հնարավոր վտանգ ստեղծելով իրենց ապահովությանը:

·  Աճում են մտահոգությունները շարժական տեխնոլոգիայի միջոցով իրականացվող ոտնձգությունների (Mobile bullying) վտանգի շուրջ: Մի խումբ երիտասարդներ, որոնք հայտնի են «երջանիկ ապտակողներ» (http://en.wikipedia.org/wiki/Happy_slapping) անվանմամբ, բջջային հեռախոսներն օգտագործում են հարձակումները տեսագրելու և դրանք ցանցում հրապարակելու համար` այդ կերպ նվաստացնելով իրենց զոհին (տե՛ս հետապնդման և ոտնձգությունների վերաբերյալ 17-րդ տեղեկատվական թերթիկը):

·  Բջջային հեռախոսների խցիկները և համացանցին հեշտությամբ միանալու հնարավորությունը կարող են սպառնալ անձի մասնավորությանը.  Երիտասարդների շրջանում աճում է «վարկաբեկող լուսանկարներ» անելու միտումը  (նրանք նկարում են այլ երիտասարդների մարզադահլիճի հանդերձարանում կամ ուսուցիչներին` դասարանում): Երբեմն նրանք ձևափոխում են այս նկարները և վերբեռնում դրանք համացանցում:

·  Բջջային կապի ծառայությունների ծախսեր. Երեխաները հաճախ անտեղյակ են որոշ ծառայությունների, օրինակ, առցանց քվեարկությունների և անցանկալի Premium-SMS ծառայությունների գներից:

 

· Քանի որ բջջային հեռախոսներն ունեն մարդկանց շեղելու հատկություն, նրանք կարող են վտանգավոր լինել մեքենա վարելիս:

· Բջջային հեռախոսները վիրուսներով (http://en.wikipedia.org/wiki/Computer_virus) և որդերով  (http://en.wikipedia.org/wiki/Computer_worm) սկսել են վարակվել 2004թ.-ից: Դրանցից մեկը «Cabir» անվանումով որդն է: F-Secure-ի հաշվարկներով ներկայումս աշխարհում գոյություն ունեն բջջային հեռախոսների 200 տեսակի վիրուսներ <http://www.f-ecure.com/news/fs_news_20060531_01_eng.html>:

Ինչպես

·   Բջջային հեռախոսները ունեն լայն տարածում. դրանց ձեռք բերելը հեշտ և բավականին մատչելի է:

·   Հեռախոսը ձեռք բերելուն պես դուք կարող եք որոշել` ինչպես վճարել. քարտով ` մնացորդային րոպեների դիմաց, թե որևէ հեռահաղորդակցության ընկերության բաժանորդագրվելով և վճարելով ամսավարձ:

Լավագույն փորձը

· Օգտագործե՛ք ճառագայթման ցածր աստիճան ունեցող բջջային հեռախոսներ (SAR < 0.6) և կրեք ականջակալներ և խոսափող (նրանցից լավագույններն ունեն հաճախականության զտիչ):

· Խրախուսե՛ք պատանիներին սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը: Սակայն այն մի՛ արգելեք: Բջջային հեռախոսների օգտագործումը տարածված երևույթ է պատանիների շրջանում և շատ շրջանակներում այն էական դեր է խաղում հասակակիցների միջև կապեր ստեղծելու համար:

· Անվտանգության ռիսկերից խուսափելու համար միացրած մի թողեք Bluetooth-ը (անլար անձնական ցանցի հաղորդակարգ), եթե այն չեք օգտագործում:

· Ինչպես էլ. փոստի դեպքում, այստեղ ևս ընդունե՛ք միայն վստահելի աղբյուրներից ստացվող հաղորդագրությունները:  Խուսափե՛ք sms հաղորդագրություններով տարածվող փոստաղբից: Ձեր բջջային հեռախոսի համարը տվե՛ք միայն այն մարդկանց, ում լավ եք ճանաչում:

· Նկարները հրապարակելուց առաջ համոզվե՛ք, որ դրանք չեն ոտնահարի այլ անձանց օրինական իրավունքները:

·   Ձեր երեխաների հետ խոսե՛ք վնասակար բովանդակության փոխանակման մասին և շեշտեք, որ դա կարող է հակասել երեխաների պաշտպանության մասին օրենքին:

·   Եղե՛ք քաղաքավարի և նրբանկատ,  երբ օգտագործում եք Ձեր հեռախոսը` շրջապատող մարդկանց կարող է այդքան էլ հաճելի է չլինել ձեր խոսակցությունները լսելը:

·  Եթե ձեզ անհանգստացնում են անցանկալի զանգերը կամ կարճ հաղորդագրությունները, կապվե՛ք  բջջային օպերատորի կամ Insafe ցանցի ազգային օգնության հեռախոսագծի հետ`  http://www.saferinternet.org/ww/en/pub/insafe/focus/national_helplines.htm> կամ   www.safe.am:

·  Շատ բջջային հեռախոսներ ունեն զտման հնարավորություն: Օգտագործե՛ք սև ցուցակ` անցանկալի համարները արգելափակելու համար կամ սպիտակ ցուցակ` ընտրովի համարներ (օրինակ` հասցեագրքում գրանցված համարները) ընդունելու համար: Դուք կարող եք նաև համացանցից ներբեռնել կամ բջջային օպերատորից գնել ծնողական վերահսկողության զտիչներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար 

·  Insafe պորտալը տրամադրում է բջջային հեռախոսի ապահով օգտագործման խորհուրդների և տեղեկությունների մեծ պաշար` <http://www.saferinternet.org/ww/en/pub/insafe/safety_issues/faqs/mobile_phones.htm>
 
·  Էլեկտրոնային ուսուցման կենտրոնի շարժական տեխնոլոգիաների ուսումնական կայքէջը`
http://www.e-learningcentre.co.uk/eclipse/Resources/mlearning.htm:
 
·  Բրիտանական վեբ կայք բջջային հեռախոսների մասին` http://www.mobile-phones-uk.org.uk/:
 
·  Շարժական տեխնոլոգիաների և ուսուցման մասին գրականություն՝ Բիրմինգհեմի համալսարանի մանրամասն  զեկույցը, այդ թվում կոնկրետ դեպքերի ուսումնասիրում, ինչպես նաև շարժական ուսուցման (m-learning) ապագայի մասին տեսակետներ`  http://www2.futurelab.org.uk/resources/documents/lit_reviews/Mobile_Review.pdf>:
 
· M-learning-ը հետազոտական ծրագիր է, որն ուսումնասիրում է երիտասարդների շրջանում շարժական ուսուցման կիրառումը առաջացող հասարակական մեկուսացման տեսանկյունից`
http://www.m-learning.org/:
 
· Անլար կապի համաշխարհային Ֆորում` http://www.w2forum.com/:
 
· «Երեխաները և բջջային հեռախոսները`   գործողությունների օրակարգը», Childnet International –ի առցանց հրատարակությունը`
http://www.childnet-int.org/downloads/CMPAAA_A4.pdf:
 
· Բջջային հեռախոսների բովանդակության դասակարգման անկախ մարմին http://www.imcb.org.uk/:
 
· Բջջային հեռախոսների տեղեկույթի ասոցիացիա http://www.mda-mobiledata.org/mda/:

· Սովորեք պաշտպանել Bluetooth-ը, և իմացեք ինչպես է այն աշխատում`
http://electronics.howstuffworks.com/bluetooth4.htm:
 
· Bluetooth անվտանգության վերաբերյալ տեղեկություններ`
http://www.bsi.de/english/publications/brosch/B05_bluetooth.pdf:
 
· Vodafone բջջային օպերատորի  ուղեցույցը ծնողների համար`
http://www.vodafone.co.uk/download/CSR Ծնողների guide.pdf:
 
· Այս ավստրիական կայքում կգտնեք տեղեկատվություն բջջային հեռախոսների  ապահով և պատասխանատու օգտագործման վերաբերյալ, այդ թվում ուղեցույց  ծնողների և  ուսուցիչների  համար http://www.handywissen.at:
 
· Մեկ այլ գերմանական կայք առաջարկում է օգտակար տեղեկություններ ծնողների և  պատանիների համար` http://www.handysektor.de:

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 21

Բլոգներ, կամ ցանցային օրագրեր

 

 

 
NEW PUBLICATIONS