ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ինչու են անհրաժեշտ համացանցային գրագիտության տեղեկատվական թերթիկները
Վերջին տասնամյակում, համացանցը և բջջային տեխնոլոգիաները ձևափոխել են հասարակության կյանքի բազմաթիվ կողմերը: Փոխելով մեր աշխատանքի և ժամանցի ձևերը, նրանք ավելի մեծ պահանջներ են ներկայացնում մեզ` որպես ակտիվ քաղաքացիների:
Եվրոպայի Խորհրդի Համացանցային գրագիտության ձեռնարկը տեղեկատվական և հաղորդակցական հրաշալի ցանցի` համացանցի օգտագործման ուղեցույց է:
Ձեռնարկի նպատակն է`
-ուսուցիչներին և ծնողներին փոխանցել այնպիսի տեխնիկական գիտելիքներ և հմտություններ, որոնք կօգնեն երեխաների հետ անվտանգ նավարկել հաղորդակցական տեխնոլոգիաների հայտնագործությունների ուղով,
-լուսաբանել էթիկական խնդիրները և պարզաբանել կրթությանը ներկայացվող լրացուցիչ պահանջները,
-տալ այնպիսի գաղափարներ գործնական պարապմունքների համար, որոնք կօգնեն օգտակար դարձնել համացանցը և բջջային տեխնոլոգիաները,
-ներկայացնել տարբեր ոլորտներում համացանցի օգտագործման լավագույն և հաջողված օրինակները,
-տրամադրել լրացուցիչ տեղեկություն և նոր գործառնական օրինակներ:
Այս վերանայված խմբագրությունը ուսուցիչներին և ծնողներին ավելի շատ գործնական խորհուրդներ, հղումներ և օգտակար տեղեկություններ է տրամադրում տեխնոլոգիական նորարարություննով վերափոխված համացանցի օգտագործման մասին:
էթիկական խնդիրներ և վտանգներ համացանցում
Բազմաթիվ առավելությունների հետ մեկտեղ համացանցը որոշակի մարտահրավերներ է նետում մեզ:
Մասնավորապես՝ էլեկտրոնային նամակագրության հոսքի շուրջ 2% վիրուսներ են պարունակում / http://en.wikipedia.org/wiki/Computer_virus / , որի հետևանքով տարբեր կազմակերպություններ զգալի վնասներ են կրում:
Անհանգստացնող էլ. նամակները, կամ փոստաղբը (http://en.wikipedia.org/wiki/E-mail_spam), ներկայումս կազմում է ողջ էլեկտրոնային նամակագրության 90%:
Կտրուկ աճել է վնասակար ծրագրերի թիվը: 2007թ-ից ի վեր ստեղծված վնասակար ծրագրերի թիվը հավասարվել նախորդ 20 տարիներին ստեղծվածին: Վստահելի աղբյուրները նշում են նաև, որ hամակարգչահենությունը (հակերական գործունեությունը) և վնասակար ծրագրերի ստեղծումը «զարգացում» է ապրել` զվարճալիքից դառնալով շահույթ հետապնդող գործունեություն (աղբյուր՝ F-secure):
Համացանցում առկա անօրինական, վնասակար և կանխակալ կարծիք առաջացնող բովանդակությունը ոտնահարում է մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հիմքերը: Ավելին, հավասարության մշտապես փխրուն հասկացությունը կրկին վտանգված է, քանի որ թվային ջրբաժանը (http://en.wikipedia.org/wiki/Digital_divide) տարանջատել է ինֆորմացիա “ունեցողներին” և “չունեցողներին”:
Համացանցի հասանելիության, տեխնիկական կարողությունների, համացանցում աշխատելու, տեղեկատվություն փնտրելու և այն արդյունավետ օգտագործելու հմտությունների պակասության պատճառով շատ երեխաներ և պատանիներ ավելի ու ավելի անբարենպաստ վիճակում են հայտնվում:
Քաղելով առավելագույնը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներից
Համացանցը տարբեր ինֆորմացիոն ցանցերի միջև կապուղի է: Քանի որ համացանցի կապի միջոցները մշտապես զարգանում են, իսկ տեխնոլոգիաները համաձուլվում, այս ձեռնարկը չի սահմանափակվում զուտ համացանցով և լուսաբանում է նաև նոր խաղարկային/խաղային ծրագրերի և բջջային հեռախոսների հետ կապված խնդիրները:
Այժմ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա տեղեկատվական գրագիտության գիտելիքներ և հմտություններ: Տեղեկատվական գրագիտությունը 21 դարի գրագիտությունն է, որը կառուցված է հասարակության հիմքը կազմող կրթության չորս հիմնարար սյուների վրա` սովորել իմանալ, սովորել գործել, սովորել լինել և սովորել միասին ապրել:
Բոլորս մեր դերն ունենք համացանցը օգտվողի համար բարենպաստ միջավայր դարձնելու գործում, ուր խորապես հարգվում են մարդու իրավունքները և այս ձեռնարկը նշում է այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ գործողությունները:
Ուսուցիչների և ծնողների կարիքներին զուգըթաց զարգացող ձեռնարկ
Տեխնոլոգիաների և տեղեկատվական աղբյուրների զարգացմանը զուգընթաց, այս թերթիկները կթարմացվեն և կավելանան: Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու այս նախագծին և ուսուցման ու լավագույն փորձի մասին նոր գաղափարներ և հղումներ ուղարկել Եվրոպայի Խորհուրդ`media.IS@coe.int:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 1
ՄԻԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԱՑԱՆՑԻՆ
|