ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  5
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ

Ներածություն

Էլեկտրոնային փոստը (http://en.wikipedia.org/wiki/Email), համառոտ` էլ. փոստը, համացանցի միջոցով միմյանց միացված համակարգիչների միջև հաղորդագրությունների փոխանակման  համակարգ է: Էլ. փոստ հասկացությունը հաճախ վերաբերում է նաև բուն հաղորդագրությանը: Էլեկտրոնային նամակը  սովորաբար վայրկյանների ընթացքում է հասնում հասցեատիրոջը, իսկ վերջինս որոշում է, թե երբ կարդա ու պատասխանի:  Ճկուն և արդյունավետ այդ համակարգը էապես փոխել է մեր աշխատելու և հաղորդակցվելու եղանակը:  Էլ-փոստով օրական միլիարդավոր հաղորդագրություններ են ուղարկվում:
Էլ. փոստի հասցենբաղկացած է երկու մասից` լոկալ և տիրույթային (դոմեյնային), որոնք անջատվում են @ նշանով: Լոկալ անունը հաճախ, բայց ոչ միշտ, նշում է հասցեատիրոջ անունը:

Իսկ դոմեյնը՝ կազմակերպության, ընկերության կամ համացանցանցային ծառայություն մատուցողի անունը:  Դոմեյնի անունը կարող է նաև նշել կազմակերպության տեսակը կամ երկիրը: Օրինակ` name@ox.ac.uk հասցեն կարող է պատկանել մի մարդու, որն աշխատում կամ սովորում է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում:

Էլեկտրոնային նամակի հաղորդագրությունը բաղկացած է վերնագրից և բովանդակային մասից: Վերնագիրն ընդգրկում է տեղեկություններ նամակն ուղարկողի և ստացողի մասին, ինչպես նաև նամակն ուղարկելու ամսաթիվն ու ժամանակը: Այն պարունակում է նաև  նամակի բովանդակության համառոտ նկարագիրը:

Բովանդակային մասը պարունակում է հաղորդագրության հիմնական տեքստը. այստեղ կարող է լինել նաև «ստորագրություն», որն ընդգրկում է ուղարկողի կոնտակտային տվյալները  (անունն ու ազգանունը, պաշտոնը, հիմնարկի անվանումն ու փոստային հասցեն, հեռախոսահամարները և այլ նման տեղեկություններ):
Էլեկտրոնային նամակը կարելի է ուղարկել և ստանալ էլ. փոստի միջնորդ ծրագրի (Mail User Agent) (http://en.wikipedia.org/wiki/E-mail_client) օգնությամբ: Միջնորդ ծրագիր օգտագործող էլ-փոստը պահանջում է, որ այն տեղադրված լինի ձեր համակարգչում:  Չնայած հաղորդագրությունները կարելի է բացել հեռավոր վայրից, այս ծրագիրը սովորաբար միևնույն վայրից է օգտագործվում):
Մեկ այլ եղանակ է էլ. նամակների հաղորդումը վեբ փոստով (http://en.wikipedia.org/wiki/Webmail), ինչը հնարավորություն է տալիս օգտագործողին էլ-փոստը ստանալ և ուղարկել համացանցին միացված ցանկացած համակարգչից:   Հաղորդագրությունները պահվում են հեռակայված համակարգչում և հասանելի են` անկախ օգտագործողի գտնվելու վայրից:

Կրթություն

Ուսուցչի և աշակերտի հաղորդակցության մեջ գնալով մեծանում է էլ-փոստի դերը:  Օրինակ՝ ուսուցիչները կարող են  միանգամից մի ամբողջ խմբին տեղեկացնել սպասվող փոփոխությունների մասին, կամ կարող են հեռավար ուսուցման նյութեր բաժանել սովորողներին և նրանցից ստանալ կատարված աշխատանքները (տե՛ս տեղեկատվական թերթիկ 13-ը՝ հեռահար ուսուցման մասին):

Էլ-փոստը անգնահատելի գործիք է միջմշակութային համատեղ ծրագրերում ընդգրկված, տարբեր երկրներում գտնվող աշակերտների աշխատանքը կազմակերպելիս:  Աշակերտներն ստանում են լեզվական հմտությունների զարգացման և իրենց երկրների մշակույթի մասին տեղեկությունների փոխանակման հնարավորություն:

Երկչոտ և ամաչկոտ աշակերտները ավելի լավ են արտահայտում իրենց մտքերը էլեկտրոնային փոստի միջոցով, քան դասարանային առերես քննարկումների ժամանակ:

Էթիկական նկատառումներ և վտանգներ

· Ի տարբերություն ավանդական նամակագրության, էլ-փոստի միջոցով իրականացվող նամակագրությունը պաշտոնական չէ:

· Էլ. փոստի միջոցով զգացմունքների արտահայտումը դժվար է: Այս խնդիրը կարելի է լուծել «էմոթիկոն» (http://en.wikipedia.org/wiki/Emoticons#Basic_examples) կոչվող ծաղրանկարների օգտագործմամբ: Սակայն խորհուրդ է տրվում դրանք օգտագործել հաշվենկատորեն` որպեսզի ընթերցողի ուշադրությունը չշեղվի ձեր նամակի հիմնական բովանդակությունից:

· Ուղարկվող էլ-նամակների զգալի մասը կազմում է փոստաղբը՝ անսպասելի և հաճախ անցանկալի նամակները (http://en.wikipedia.org/wiki/E-mail_spam): (Տե՛ս տեղեկատվական թերթիկ 6-ը՝ փոստաղբի մասին):

· Առևտրային բովանդակությամբ փոստաղբից բացի կան նաև ընկերների և գործընկերների միջև փոխանակվող էլեկտրոնային նամակներ, որոնք նույնպես կարող են խնդրահարույց լինել: Որոշ օգտագործողներ նամակի օրինակն ուղարկում են ավելի շատ մարդկանց, քան պահանջում է նամակի բովանդակությունը կամ էլ տարածում են կատակներ և այլ նման փոխանցիկ նամակներ այն մարդկանց շրջանում, որոնց կարող է դա դուր չգալ:

· Որոշ «փոխանցիկ» նամակներ կեղծ են կամ մոլորեցնող: Դրա օրինակ են այնպիսի նամակները, որոնք պահանջում են դրանց փոխանցումը այլ անձանց: Հաճախ մեջբերելով վիրահատության կարիք ունեցող հիվանդ երեխային` նամակի հեղինակները տարածում են կեղծ պնդում, թե իբր ինչ-որ կազմակերպություն կամ ընկերություն խոստացել է վճարել ամեն մի փոխանցված նամակի համար:

·    Էլ. փոստը վնասակար ծրագրերի (http://en.wikipedia.org/wiki/Malware )` օրինակ, վիրուսների (http://en.wikipedia.org/wiki/Computer_virus) և որդերի (http://en.wikipedia.org/wiki/Computer_worm) տարածման ամենատարածված եղանակն է:

· Մոլորեցնելու նպատակով` հեշտությամբ կարելի է քողարկել ուղարկողի անունը: Դա կարելի է անել պարզապես կարգավորումներում անունը փոխելու կամ մի նոր հասցե (օրինակ` elvispresley@hotmail.com) ստեղծելու միջոցով: Անգամ եթե ճանաչում եք էլեկտրոնային հասցեն, իմացե՛ք, որ  ուղարկողի սարքավորումը կարող է «զոմբիացված համակարգիչ » (http://en.wikipedia.org/wiki/Computer_zombie) լինել համակարգչահենների (հակերների) կամ վիրուսի ազդեցության հետևանքով:

· Փոստաղբ նամակներում որևէ կայքին արված հղումը ձեզ կարող է ուղղորդել մեկ այլ կայք: Այս երևույթը հանդիպում է հատկապես խարդախ հաղորդագրություններում (phishing scams - http://en.wikipedia.org/wiki/Phishing).

Լավագույն փորձը

· Ստեղծե՛ք մի քանի էլեկտրոնային հասցե` տարբեր նպատակների համար (սոցիալական ցանցերում գրանցվելու, առցանց եղանակով ապրանքներ գնելու և այլն), և նրանցից մեկը պահե՛ք հնարավորինս գաղտնի` չհրապարակելով այն համացանցում:

· Էլեկտրոնային նամակներ գրելիս ձեր մտքերը շարադրե՛ք հակիրճ և մի շեղվեք հիմնական մտքից: Խուսափեք երկար տեքստերից:

· Համոզվե՛ք, որ թեմա տողում ընգրկել եք անհրաժեշտ բառերը: Դա կօգնի հասցեատիրոջը ճանաչել հաղորդագրության իսկությունը և կօգնի այն հեշտությամբ գտնել հետագայում:

· Ուշադրություն դարձրեք ուղարկվելիք նամակների ծավալին: Օգտագործե՛ք «պատասխանել բոլորին» (reply-to-all) հրահանգը միայն այն դեպքում, երբ հաղորդագրությունը վերաբերում է բոլորին և խուսափե՛ք նամակը փոխանցել այնպիսի մարդկանց, որոնց համար այն չունի որևէ արժեք:

· Խուսափե՛ք յուրաքանչյուր 10 րոպեն մեկ էլեկտրոնային նամակները ստուգելուց: Շատ մարդկանց համար էլ. փոստը աշխատանքը պարբերաբար ընդհատելու պատճառ է դառնում:

· Անձնական բնույթի կամ գաղտնի տեղեկություն (օրինակ` բանկային տվյալներ) ուղարելիս մտածեք  զգուշության մասին: Նամակները կարող են վերահսկվել այլ անձանց կողմից կամ հեշտությամբ փոխանցվել նրանց:

·  Ձեր էլ. փոստում օգտագործեք «պարզ տեքստ» կարգավորումը: Html-ը կարող է ավելի ներկայանալի և գրավիչ դարձնել ձեր նամակը, սակայն այն կարող օգտագործվել նաև վնասակար կոդ տարածելու նպատակով:

·  Պահպանե՛ք առողջ ողջամտություն ձեր ստացած նամակների նկատմամբ: Մի՛ բացեք անվստահելի աղբյուրներից ստացված նամակները:

·  Երեխաներին սովորեցրե՛ք անտեսել անծանոթերից ստացված նամակները և չբացել դրանք:

·    Հատկապես զգուշացեք նամակներին կցված հաղորդագրություններից: Եթե ուղարկողից չէիք սպասում կից հաղրոդագրություն կամ որևէ այլ պատճառով չեք վստահում դրան, նամակը ջնջե՛ք առանց այն բացելու: Նույնիսկ ծանոթ և վստահելի ուղարկողներից ստացված նամակների կից հավելվածները պետք է զննել, նախքան բացելը:

·     Էլ. փոստին վերաբերող լրացուցիչ խորհրդատվության համար անպայման կարդացե՛ք 16-րդ և 17-րդ տեղեկատվական թերթիկները անվտանգության մասին:

Ինչպե՞ս

·    Էլ. փոստի միջնորդ  (MUA) ծրագրի  (http://en.wikipedia.org/wiki/E-mail_client)  օգտագործման համար այն տեղադրեք ձեր համակարգչում: Շատ համակարգիչներում էլ.փոստի միջնորդները   (http://en.wikipedia.org/wiki/E-mail_client) նախապես տեղադրված են լինում, մասնավորապես՝ Microsoft Outlook ծրագիրը:

· Վեբում անվճար էլեկտրոնային հասցեի ստեղծումը շատ հեշտ է:  Հանրահայտ վեբ փոստերի կայքերը՝ Yahoo!-ն <http://mail.yahoo.com/>  և Hotmail-ը <http://login.passport.net/uilogin.srf?lc=1033&id=2>, պահանջում են անմիջական գրանցման ընթացակարգ:

·    Փոստաղբազտիչի տեղադրման մասին տե՛ս տեղեկատվական թերթիկ 6-ը:


Լրացուցիչ տեղեկությունների համար


Էլեկտրոնային փոստի միջնորդ ծրագրի  հայտնի օրինակներ են Microsoft Outlook-ը <http://office.microsoft.com/en-gb/FX010857931033.aspx> և Mozilla Thunderbird-ը <http://www.mozilla.org/projects/thunderbird/>:

·     Վեբ փոստի ամենատարածված կայքեր են  MSN Hotmail-ը <http://login.passport.net/uilogin.srf?lc=1033&id=2>  և Գուգլի  Gmail-ը:

· Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ՏՀԶԿ կայքէջը փոստաղբի վերաբերյալ՝ http://www.oecd.org/department/0,2688,en_2649_22555297_1_1_1_1_1,00.html:

·     BBC ծառայության հոդվածը` “Ժամանակն է անջատելու սարքերը ու հանգիստ կյանք վարելու” <http://news.bbc.co.uk/2/hi/technology/4682123.stm>:

· ”Ճշմարտություն թե հորինվածք” վեբ կայքը համացանցի օգտվողների համար է ստուգելու բազմաթիվ հասեցատերերի փոխանցվող էլեկտրոնային նամակների ճշմարտացիությունը` <http://www.truthorfiction.com/>:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  6

ՓՈՍՏԱՂԲ

 

 

 
NEW PUBLICATIONS