ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 2
ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆՔ ՎԵԲ ԿԱՅՔ
Դպրոցների տնօրենները, ուսուցիչներն ու աշակերտները իրենց կրթօջախը և կատարված աշխատանքները ցանցում ներկայացնելու կարիք ունեն. նրանց մասին պատմող կայքէջերի թիվը աճում է անասելի արագությամբ:
Դպրոցական լավ կայքը հանրային կապերի հաստատման հիանալի գործիք է և կարող է օգտագործվել տարբեր նպատակներով՝ դպրոցի մասին տեղեկություն ներկայացնելու կամ դասապլանները հրապարակելու համար: Այն անշուշտ նաև հրաշալի գործիք է մանկավարժների համար:
Սակայն կայքերի օգտագործման նպատակների այսպիսի բազմազանության պայմաններում, իրենց կայքերը ստեղծելու ցանկություն ունեցող դպրոցների տնօրենները, ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները երբեմն խիստ դժվարանում են` չիմանալով ինչից սկսել:
Մինչև վեբ կայքը ստեղծելը անհրաժեշտ է մտածել հետևյալ հարցերի շուրջ.
· Ո՞րն է կայքի նպատակը,
· Ինչու՞ է ձեզ հարկավոր վեբ կայք,
· Ինչպիսի՞ լսարան է ներգրավելու ձեր կայքը (ողջ աշխարհը, ինչ-որ թաղամաս, ձեր հայրենի քաղաքը, թե՞ միայն աշակերտներ ու ծնողներ),
· Ինչպիսի՞ն է լինելու նրա բովանդակությունը:
Հաստատում ենք միջազգային կապեր |
· Համացանցը հաղորդակցվելու ու համագործակցելու հնարավորություն է ընձեռում ողջ աշխարհի սովորողներին: Ժամանակակից դասարանի իմիջը չի սահամանփակվում կոնկրետ աշխարհագրական վայրում տեղակայված քարապատ ու կրապատ սենյակով: Համացանցի շնորհիվ դասարանի պատերը վերանում են և տեղական դպրոցները միանում են գլոբալ ցանցին:
· Լավ դպրոցական կայքերը ինտերակտիվ են և հաղորդագրության հարթակներով (http://en.wikipedia.org/wiki/Message_boards) ծնողներին, աշակերտներին և ուսուցիչներին հնարավորություն են տալիս ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում, տեղեկանալ դպրոցի ամենավերջին նորություններին:
· Աշակերտները կարող են ակտիվ դեր խաղալ կայքերի ստեղծման գործում: Իրականում, Think Quest <http://www.thinkquest.org/>, CyberFair <http://www.globalschoolnet.org/index.html> և այլ տիպի վեբ մրցույթներին հետևելիս կարող ենք տեսնել, որ կրտսեր և բարձր դասարանի աշակերտների պատրաստած կայքերն իրենց որակով հաճախ գերազանցում են ուսուցիչների կողմից ստեղծվածներին:
· Կայքերի ստեղծման հիմունքները կարող են ներառվել դպրոցական ծրագրում: Աշակերտներին կարող են տրվել առարկայական կայքերի ստեղծման հանձնարարություններ՝ մաթեմատիկա, կենսաբանություն, օտար լեզու կամ երաժշտություն: Իրականում, ցանկացած առարկայի մասին վեբ կայք կարելի է պատրաստել:
· Համացանցից օգտվելիս աշակերտները չեն սահմանափակվում միայն իրենց դասընկերների հետ կայքեր ստեղծելով. նրան կարող են համագործակցել աշխարհի տարբեր երկրների սովորողների հետ` օգտագործելով հաղորդակցության այնպիսի գործիքներ, ինչպիսիք են էլ. փոստը ( http://en.wikipedia.org/wiki/Email,
(http://en.wikipedia.org/wiki/Email), տեսակոնֆերանսները (http://en.wikipedia.org/wiki/Videoconferencing և զրուցարանները (http://en.wikipedia.org/wiki/Chat):
· Առավել մանրամասն տեղեկությունների համար, տե՛ս 7-րդ տեղեկատվական թերթիկը՝ զրուցարանների մասին, 11-րդը՝ նորարարական ստեղծագործության մասին և առաջին տեղեկատվական թերթիկը՝ համացանցին միանալու մասին:
Ցանկացած կայք ստեղծելիս կարևոր է հաշվի առնել անվտանգության հետ կապված խնդիրները:
· Նախքան պաշտոնական կայք ստեղծելը կամ աշակերտներին վեբ կայքի ստեղծման մրցույթներում ներգրավելը պետք է հստակ սահմանել համացանցային ապահովության և համացանցից պատշաճ օգտվելու մասին դպրոցի քաղաքականությունը:
· Կայքի կառուցվածքը և նկարների օգտագործման եղանակը պետք է արտացոլեն դպրոցի համացանցային համացանցային ապահովության քաղաքականությունը:
· Ապահովության և մասնավորության նկատառումներով շատ դպրոցներ չեն նշում իրենց հրապարակած լուսանկարներում պատկերված անձանց անձնական տվյալները կամ նշում են միայն անունները: Անվտանգության հանգամանքը պետք է անպայման հաշվի առնել կայքէջ ստեղծելիս:
· Տեղեկատվության ամբողջականության և համացանցային անվտանգության վերաբերյալ դպրոցի դիրքորոշումը արտահայտելու համար կարևոր է ցույց տալ այլ կայքէջերին արված հղումներրը:
· Զտել համացանցը, թե՞ սովորեցնել ինքնուրույն «գլուխ հանել» գործից. շատ դպրոցներ արդյունավետ են համարում այս երկու եղանակների համադրումը:
· Սովորողների պատրաստած կայքէջերը կարող են այցելուներ ունենալ ողջ աշխարհից: Այդ կայքերին նայեք իբրև դպրոցի հասարակայնության հետ կապերի գործիք: Այդ իսկ պատճառով ճիշտ կլինի, որ ուսուցիչները վերահսկեն աշակերտների աշխատանքը և վերջիններիս ուղղություն տան իրենց ստեղծագործական գործունեության ընթացքում:
· Եվ վերջապես, ուսուցիչներն են պատասխանատու աշակերտների կատարած աշխատանքի համար: Հետևաբար, ուսուցիչների պետք է իրավազոր լինեն թույլ չտալ վեբ էջի տեղադրումը կամ հանել այն դպրոցի կամ նախագծի կայքից: Աշակերտների աշխատանքը պատշաճ վերահսկելու համար, ուսուցիչները միշտ պետք է վերահսկեն գաղտնաբառերը (http://en.wikipedia.org/wiki/Password) և վեբ կայքերը (http://en.wikipedia.org/wiki/Website ):
Ստեղծում ենք դպրոցական վեբ կայք |
Ճիշտ օգագործվելու պարագայում դպրցական կայքէջը կարող է ծառայել որպես հզոր գործիք համայնքային նշանակության այլ գործոնների հետ միասին: Այն կարող է ամրապնդել համերաշխության զգացումը և հանդիսանալ հասանելի տեղեկատվության արժեքավոր աղբյուր: Ստորև նշված են վեբ կայքի բովանդակության վերաբերյալ օգտակար առաջարկներ.
· Ուսուցիչները կարող են տրամադրել դասապլաններն ու աշակերտների կատարած աշխատանքների համառոտ նկարագրերը:
· Վարչական աշխատողները կարող են տեղադրել դասացուցակներ կամ հայտարարություններ:
· Աշակերտները կարող են հրապարակել արվեստի գործեր, բանաստեղծություններ, զեկույցներ և այլ աշխատանքներ:
· Ծնողները կարող են կայքն օգտագործել ուսուցիչ-ծնող հարաբերություններն արտացոլող միջոցառումների լուսաբանման համար:
· Լայն հանրությունը կարող է այն օգտագործել որպես ֆորում, ուր կարող են լինել հայտարարություններ՝ ֆուտբոլային թիմերից, ճամփորդություններից, ոստիկանությունից, ճանապարհային շինարարությամբ զբաղվող անձանցից և այլն:
Բովանդակության բազմազանությունը կարող է հարստացնել կայքը, սակայն մյուս կողմից կայքի ստեղծման աշխատանքներին շատ մարդկանց ներգրավելը կարող է բարդացնել նրա կառավարման գործը: Արդյունավետ է ընտրել մարդկանց փոքր խումբ, որը պատասխանատու կլինի նյութերի հավաքագրման և խմբագրման համար: Դա լավագույնս կարող է ղեկավարել ուսուցիչը, վարչական աշխատողը կամ ՏՀՏ պատասխանատուն:
Կան որոշ հիմնական պահանջներ, որոնք պետք է հաշվի առնվեն նախքան վեբ կայք ստեղծելը.
· Ծրագրաշար. կայքերի հեղինակները և խմբագիրները նախընտրում են աշխատել WYSIWYG (http://en.wikipedia.org/wiki/WYSIWYG) –ի Dreamweaver կամ FrontPage խմբագրական ծրագրերով:Դրանք թույլ են տալիս խմբագրումը կատարել «ծանոթ միջավայրում», երբ html լեզվին տիրապետելը պարտադիր չէ: Հաճախակի են կիրառվում ցանցային բովանդակության կառավարման համակարգերը և դրանց մի մասը նախագծված է դպրոցի պահանջներին համապատասխան:
· Սարքաշար. օգտակար են ոչ բարդ սարքավորումները՝ սկաներները (http://en.wikipedia.org/wiki/Image_scanner), թվային ֆոտոխցիկները, թվային տեսախցիկները, եռոտանիները և ձայնագրիչները:
· Հոսթինգ. (http://en.wikipedia.org/wiki/Web_hosting,) դպրոցներին անհրաժեշտ է գտնել մի այնպիսի կազմակերպություն, որը կապահովի առցանց համակարգ` կայքէջերը, պատկերները, ֆայլերը, տեսանյութերն ու այլ նյութերը պահպանելու և վեբում դրանք հասանելի դարձնելու համար: Կարևոր է ուսումնասիրել տարբեր համացանցային ծառայություն մատուցող ընկերությունների (պրովայդերների) առաջարկությունները` վստահ լինելու համար, որ դրանք համապատասխանում են ձեր դպրոցի կարիքներին:
Անցնելով սխալների և փորձությունների միջով` ձեր դպրոցը կմշակի այնպիսի մեթոդ, որը կօգնի արդյունավետ կերպով հասնել թիրախ լսարանին: Օրինակելի դպրոցական կայքը որպես կանոն պարունակում է հետևյալ տեղեկությունը.
· Կոնտակտային տվյալներ. դպրոցի հասցեն և հեռախոսահամարը,
· Տեղեկություն դպրոցի մասին, օրինակ` դասապլաններ, երեխաների խնամք և այլն,
· Հրապարակային տեղեկատվություն աշխատակազմի մասին,
· Տեղեկատվություն ուսուցիչ- ծնող հարցերով զբաղվող կազմակերպությունների մասին,
· Վերջին նորությունները պարունակող դասարանային էջեր, նկարներ, լուսանկարներ (խուսափեք նշել աշակերտների անուն ազգանունը լուսանկարների հետ միասին, և լուսանկարները միշտ տեղադրեք ծնողների թույլտվությամբ, անգամ եթե դրանք դպրոցական միջոցառումների մասին են:
· Կրթական կայքերի հղումներ,
· Հյուրերի մատյան, ուր այցելուները կարող են «ստորագրել»:
Կան նաև լավագույն փորձը ներկայացնող որոշ տեխնիկական նկատառումներ.
· Հաճելի, դյուրնթեռնելի դիզայն,
· Վեբ համակարգի հասանելիության համապատասխանությունը հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին,
· Խուսափեք ծավալուն գրաֆիկական պատկերներից կամ մեծ ծավալով ֆայլերից, որոնք շատ ժամանակ են խլում ներբեռնելիս,
· Կանոնավոր դասավորություն, պարզ կառուցվածք և հեշտ կողմնորոշում, տեղեկություն վերջին կատարված փոփոխության մասին,
· Հարկ եղած դեպքում տարբեր լեզուներով տարբերակներ: Անգլերենը հաճախ ընտրվում է որպես ընդհանուր լեզու` կայքը տարբեր երկրների սովորողներին հասանելի դարձնելու նպատակով,
· Հարգալից վերաբերմունք երեխաների իրավունքների և ժողովրդավարական արժեքների, սոցիալական և մշակութային բազմազանության, անձնական և ֆիզիկական ամբողջականության ու հավասարության, մասնավորության և բարեկամության նկատմամբ: Երբ աշակերտների կողմից կայքն օգտագործվում է միմյանց հետ կապ հաստատելու համար, կարող են օգտակար լինել Chatdanger կայքում <http://www.chatdanger.com/> հրապարակված ուղեցույցները:
Լրացուցիչ տեղեկությունների համար
Կան հազարավոր վեբ կայքեր, որոնք համապատասխանում են այս չափանիշներին, օրինակ Նիդերլանդներում Ամստերդամի միջազգային դպրոցի կայքը՝ The International School of Amsterdam in the Netherlands <http://www.isa.nl/>:
Լրացուցիչ տեղեկություններ ձեր դպրոցական կայքը ստեղծելու համար կարելի է գտնել հետևյալ հասցեներում`
· ինչպես ստեղծել դպրոցական վեբ կայքը` <http://www.wigglebits.com/>,
· կրթողի լավագույն ընկերն է Education World կայքը <http://www.education-world.com/>,
· հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ html ծրագրավորման և վեբ դիզայնի վերաբերյալ՝ <http://www.webmonkey.com/tutorial/>,
· երեխաների համար <http://www.webmonkey.com>,
· “Վեբ դիզայնի օգնությամբ գրավոր խոսքի զարգացման դասեր ”: Վաշինգտոնի համալսարանի դասախոսը ցուցադրում է, թե ինչպես են կայքեր կառուցելու հմտությունները օգնում գրավոր խոսքի զարգացմանը` <http://www.newhorizons.org/strategies/literacy/stone.htm>:
Հնարավոր գործընկերներ և բազմազան դպրոցական կայքեր կարելի է գտնել հետևյալ հասցեներում`
· Եվրոպական Դպրոցական ցանցի eTwinning ծրագիր` <http://www.etwinning.net/ww/en/pub/etwinning/index2005.htm>,
· Միջազգային Դպրոցների Եվրոպական Խորհուրդ European Council of International Schools <http://www.ecis.org/>,
· Մեծ Բրիտանիայի դպրոցների տեղեկատու <http://www.schoolswebdirectory.co.uk/>,
· Եվրոպական դպրոցական նախագծերի ասոցիացիա <http://www.espnet.eu/>,
. Հայկական կրթական միջավայր http://armedu.am/arm/index.php :
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 3
ՈՐՈՆՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿՈՒՅԹ
|