ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 13
ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Ի՞նչ է հեռավար ուսուցումը |
Հեռավար ուսուցումը (http://en.wikipedia.org/wiki/Distance_learning) Վիքիփեդիայում սահմանվում է (տե՛ս http://en.wikipedia.org/wiki/Main_Page) որպես «դասավանդման այնպիսի մի եղանակ, երբ չի պահանջվում, որ ուսանողները ֆիզիկապես ներկա լինեն որոշակի վայրում դասընթացին մասնակցելիս»:
Այս մեթոդը բոլոր երկրների և բոլոր տարիքի մարդկանց կրթության հնարավորություն է տալիս՝ ձեռք բերելով դիպլոմներ, վկայագրեր և գիտական աստիճաններ աշխարհի համարյա բոլոր առցանց համալսարաններից:
Հեռավար ուսուցման գաղափարը առաջացավ, երբ մեծահասակները ձգտեցին կրթություն ստանալ և կատարելագործվել տան պայմաններում կամ բանակում ծառայելիս, կամ էլ զուգակցելով աշխատանքն ու ուսումը: Ուսուցման ընթացքում հիմնականում օգտվում էին ավանդական փոստից՝ պարբերաբար ստանալով ուսումնական նյութերը, ապա հետ էին ուղարկում կատարված աշխատանքը: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ հեռավար ուսուցումը էական զարգացում է ապրել: Այն իրականացվում է համացանցով և ուսանողները կարող են անգամ գիտական աստիճաններ ստանալ առանց ավանդական դասասենյակը տեսնելու: Հեռավար ուսուցման առաջընթացը հեղափոխել է անընդհատ կրթության ոլորտը: Օրինակ.
· Դասախոսությունները հնարավոր է կազմակերպել հոսքային մեդիայի միջոցով (http://en.wikipedia.org/wiki/Streaming_media)` օրինակ, ուղիղ հեռարձակմամբ կամ տպագիր տեսքով պահելով դրանք դասախոսի սպասարկուում (http://en.wikipedia.org/wiki/Web_server):
· Սովորողները ուսուցչի և միմյանց հետ շփվում են տարբեր հաղորդակցման համակարգերով՝ հաղորդագրության հարթակների (http://en.wikipedia.org/wiki/Message_boards , http://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A5%D5%A2-%D6%86%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4), էլ-փոստի (http://en.wikipedia.org/wiki/E-mail) և զրուցարանի (http://en.wikipedia.org/wiki/Chat) միջոցով:
· Հանձնարարությունները վերբեռնվում և տեղադրվում են ուսուցչի վիրտուալ դարակում, նույնիսկ թեստերն ու քննությունները կարող են լիովին ավտոմատացվել և անցկացվել առցանց:
· Դասընթացի նյութերը միշտ հասանելի են և հեշտությամբ կարող են թարմացվել:
· Ուսումնառության առցանց եղանակը սեփական ժամանակը կազմակերպելու աննախադեպ հնարավորություն է տալիս ուսանողներին:
Որո՞նք են հեռավար ուսուցման առավելությունները |
· Համացանցը կատարյալ միջոց է վիրտուալ ուսումնական միջավայր ստեղծելու համար: Սովորողները կարող են, օրինակ, մնալով իրենց բնակավայրում սովորել արտասահմանում գտնվող վիրտուալ համալսարանում:
· Սովորողներին ուսումնական ամբողջ նյութի հասանելիությունը հնարավորություն է տալիս ավելի ինքնուրույն և անկախ լինել ուսումնառության ողջ գործընթացում:
· Սովորողները ավելի մեծ պատասխանատվություն են սկսում կրել իրենց ուսումնառության համար, մինչդեռ ուսուցիչը աստիճանաբար ստանձնում է խորհրդատուի դեր:
· Դասընթացները սահմանափակված չեն դպրոցի կամ համալսարանի աշխատանքային «նորմալ» ժամերով, բոլորի համար անընդհատ կրթության նոր հնարավորություններ են բացվում:
· Հեռավար ուսուցումը փոխում է ինչպես սովորողի, այնպես էլ ուսուցչի վարքագիծը: Լավ սովորողները ավելի կազմակերպված ու նպատակամղված են դառնում, իսկ ուսուցիչները խորանում են տեխնոլոգիաներում:
Ի՞նչ պետք հաշվի առնել հեռավար ուսուցման ծրագիր ընտրելիս |
Ընտրելով հեռավար ուսուցման որևէ ծրագիր, պետք է որոշ զգուշություն ցուցաբերել:
· Հիշեք, որ համացանցը կառավարվող միջավայր չի: Օրինական կրթական հաստատությունների կողքին գոյություն ունեն հեռավար ուսուցում առաջարկող կասկածելի կազմակերպություններ: Դիմելուց առաջ ստուգեք, արդյո՞ք բավականաչափ խորն եք ուսումնասիրել առաջարկվող հեռավար ուսուցման ծրագիրն ու նախընտրած կազմակերպությունը:
· Անվտանգության խնդիրները միշտ էլ կարևոր են, ճիշտ այնպես, ինչպես համացանցով ցանկացած տեղեկատվության փոխանակման ժամանակ: Վիրուսներն (http://en.wikipedia.org/wiki/Computer_virus ) ու հակերները (http://en.wikipedia.org/wiki/Hacker) կարող են կործանել հեռավար ուսուցման համակարգը. մասնավորության և անվտանգության մասին 15 և 16 տեղեկատվական թերթիկներում ներկայացված են պահանջվող նախազգուշական միջոցառումները:
· Հեղինակային իրավունքը (http://en.wikipedia.org/wiki/Copyright) սովորաբար պաշտպանված է լինում այն երկրի օրենսդրությամբ, որտեղ բնակվում է սովորողը: Այնուամենայնիվ, դիմելով այլ երկրներում առաջարկվող հեռավար ուսուցման ծրագրերի՝ համոզվեք, որ կրթական պաշարները պաշտպանված են միջազգային հեղինակային իրավունքով:
Դասընթացների ազնիվ օգտագործումը և ժամանակին վճարումը նույնպես կարևոր են:
Համացանցը փոխում է սովորելու եղանակները: Կարևոր է, որ սովորողներին հնարավորինս հասանելի լինեն տեղեկատվական բոլոր պաշարներն ու դրանց յուրացմանը նպաստող գործիքները:
«Թվային ջրբաժանը» (http://en.wikipedia.org/wiki/Digital_divide) խոչընդոտում է շատ երկրների սոցիալ-տնտեսական աճը, իսկ հեռավար ուսուցումը կարող է փոքրացնել այդ ջրբաժանը:
Հեռավար ուսուցման շնորհիվ կարող են զգալիորեն աճել ուսանողների գիտելիքները: Դրա միջոցով սովորողները, նրանց ընտանիքներն ու ուսուցիչները գործնական փորձ ու գիտելիք են ստանում համացանցից: Հեռավար ուսուցումը սովորողներին նոր հմտություններ և որակավորում ստանալու, նոր ուղղություններով զարգանալու հնարավորություն է տալիս:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 14
ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԶՏՈՒՄ
|