ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 7
ԶՐՈՒՑԱՐԱՆ
Զրուցարանը ընդհանուր հասկացություն է, որը վերաբերում է քննարկումներին հատկացված կապուղում տեղի ունեցող ինտերակտիվ հաղորդակցությանը: Օգտվողները զրուցասենյակներում (http://en.wikipedia.org/wiki/Chatroom) խոսում են մարդկանց խմբերի կամ էլ ընկերոջ հետ` օգտվելով ակնթարթային հաղորդակցման ծառայություններից (http://en.wikipedia.org/wiki/Instant_messaging):
Զրուցարանը ոչ պաշտոնական հաղորդակցման տեսակ է, որը նման է երկու կամ մի քանի մարդկանց առերես շփմանը: Զրուցարաններում քննարկումները սովորաբար ընթանում են տեքստային ռեժիմով, սակայն դրան կարող են ավելանալ նաև ականջակալերի, խոսափողի և վեբ տեսախցիկների օգտագործմամբ փոխանակվող տեսա- և ձայնահաղորդագրություններ (http://en.wikipedia.org/wiki/Streaming): Հաղորդակցման այս ձևը ակնթարթային է և հետևաբար տարբերվում է էլ. փոստից, որը կախված չէ հաղորդագրությունը ստացողի և ուղարկողի համաժամանակյա ներկայությունից:
Վտանգավո՞ր է արդյոք զրուցարանը |
Վերջին ամիսների ընթացքում հրապարակվեցին բացասական բովանդակությամբ բազմաթիվ նյութեր այն վտանգների մասին, որոնց կարող են բախվել երիտասարդները զրուցարաններում հաղորդակցվելիս: Հասարակական մեծ հնչեղություն ունեցող մի շարք քրեական գործեր ստիպեցին, որ ծնողները և ուսուցիչները հաճախ անհանգստանան երեխաների` զրուցասենյակներում մանկապիղծների հետ շփման մեջ մտնելու հավանականության շուրջ: Թեպետ նման վտանգներ իրականում կան, այս մտավախություններին հարկավոր է վերաբերվել իրատեսորեն: Զրուցասենյակներից օգտվողների գերակշռող մեծամասնությունը ներկայանում են այնպիսին, ինչպիսին իրականում կան, և զրուցարանները իրականում հաղորդակցման անմեղ եղանակ են: Վախ քարոզելու կամ զրուցարանից օգտվելն արգելելու փոխարեն մեծահասակները պետք է սատարեն պատանիներին` սովորեցնելով նրանց ապահովության կանոնները: Ստորև նշված են մի քանի հիմնական կանոններ, որոնց պետք է հետևեն երեխաները.
· Ընտրե՛ք ձեր տարիքային խմբին/տարիքին համապատասխան զրուցասենյակ, որն ունի գործող մոդերատոր, և ցանկացած բացասական միջադեպի դեպքում այդ մասին տեղեկացրե՛ք մոդերատորին:
· Օգտագործե՛ք ձեր սեռը չբացահայտող անուն և երբեք մի տրամադրեք անձնական տեղեկատվություն և մի տեղադրեք ձեր լուսանկարները (տե՛ս գաղտնիության վերաբերյալ տեղեկատվական թերթիկ 15-ը):
· Եթե պատրաստվում եք հանդիպել զրուցարանի ձեր ընկերոջը, նախևառաջ քննարկեք այն ձեր ծնողների հետ և հանդիպման գնացեք վստահելի մեծահասակի հետ:
· Զրուցարանում անհարմար իրավիճակում հայտնվելիս անմիջապես դիմեք վստահելի մեծահասակներին:
. Զրուցասենյակում կամ համացանցում որոշակի խնդիրների հանդիպելիս, դիմեք ազգային օգնության գծի փորձառու խորհրդատուներին՝ <http://www.saferinternet.org/ww/en/pub/insafe/focus/national_helplines.htm> կամ http://safe.am/
· Եթե ցանկանում եք զրուցել ծանոթ մարդկանց հետ` զրուցասենյակի փոխարեն փորձեք օգտագործել ակնթարթային հաղորդակցման ծրագրեր (օրինակ` MSN, skype): Դրա շնորհիվ կարող եք վերահսկել ձեր հասցեացուցակը:
Զրուցարանի ուսուցողական կիրառությունը |
Ուսուցիչները հաճախ թերագնահատում են զրուցարանի կարևոր դերը երիտասարդների կյանքում: Զրուցարանը և ակնթարթային հաղորդակցումը ժամանցի հաճելի ձևեր են. նրանք փոխակերպում են երիտասարդների շփվելու եղանակները: Լիովին հնարավոր է սանձել այդ եռանդը և օգտագործել այն որպես կրթական գործիք: Ահա՛ որոշ մտքեր`
· «Ուղեղային գրոհներ» (Brainstorming, նորարար գաղափարների որոնում և բարդ խնդիրների խմբային լուծում) և իրական ժամանակում կազմակերպվող քննարկումներ որոշակի խնդիրների շուրջ:
· Դերախաղեր և ներկայացումներ
· Կարծիքների փոխանակում, բանավեճեր և խմբային քննարկումներ
· Անհատական պարապմունքներ և ուղղորդում
· Խմբային հետազոտություններ
· Առցանց համայնքի ստեղծում
Համացանցում կան բազմապիսի անվճար զրուցարանային ծրագրեր: Ցանկացած որոնման համակարգում (http://en.wikipedia.org/wiki/Search_engine) որոնելով “chat” բառը կգտնեք բազմաթիվ նման կայքերի տանող հղումներ:
Ցանցում գործող զուցարանային ծրագրերից շատերը, օրինակ` Yahoo Chat-ը (<http://chat.yahoo.com/?myHome>), ICQ-ն (<http://www.icq.com>) և AOL Chat-ը (<http://peopleconnection.aol.com/main>) առաջարկում են զանազան զրուցասենյակներ, որոնցում ներգրավված են անմիջական քննարկումների մասնակցող մարդկանց տարբեր խմբեր: Օգտվողները հաճախ պետք է բեռնեն փոքր ծրագիր զրուցարանն ակտիվացնելու և մոդերատորի օգնությամբ գրանցվելու համար, որից հետո նրանք կարող են մուտք գործել համակարգ և ազատ մասնակցել այնտեղ ծավալվող քննարկումներին:
Ակնթարթային հաղորդակցման (http://en.wikipedia.org/wiki/Instant_message) ծրագրերը, որոնք թույլ են տալիս մարդկանց զրուցել իրենց կողմից ընտրված օգտվողների հետ, այժմ ավելի մեծ տարածում ունեն, քան զրուցասենյակները: <http://www.saferinternet.org/ww/en/pub/insafe/news/articles/0305/uk_ukcgo.htm>.
Այդ հնարավորությունները կարելի է գտնել` որոնելով «ակնթարթային հաղորդակցում» (“instant messaging”) արտահայտությունը (http://en.wikipedia.org/wiki/Search_engine) ցանկացած որոնող համակարգում (http://en.wikipedia.org/wiki/Search_engine):
Օգտվողները ներբեռնում են ծրագիր, նախ անմիջական հաղորդակցման սենյակը ակտիվացնելու, ապա կազմելով իրենց նախընտրած մարդկանց ցուցակը, զրուցելու համար: Քանի որ հաղորդակցումը տեղի է ունենում օգտվողների նեղ շրջանակում, ակնթարթային հաղորդակցումը հաճախ համարվում է «ավելի ապահով», քան շփումը զրուցասենյակում:
Ինչպե՞ս օգտվել զրուցասենյակից |
· Բացե՛ք ձեր զրուցարանի ծրագիրը
· Անհրաժեշտության դեպքում մուտքագրեք օգտվողի անունն ու գաղտնաբառը:
· Ընտրեք հարմար, իրական մոդերատորի կողմից կառավարվող զրուցասենյակ: Զրուցասենյակները սովորաբար օգտագործվում են տարբեր նպատակներով և տարբեր թեմաների քննարկման համար (օրինակ` ավտոմեքենաներով հետաքրքրվողների խմբեր, որոշակի թեմա ուսումնասիրող խմբեր, ուսուցիչների համար նախատեսված զրուցարաններ և այլն):
· Համակարգ մուտք գործելուն պես կտեսնեք մյուս մասնակիցների զրույցը էկրանին, կծանոթանաք քննարկման ընթացքին և ցանկացած պահի կարող եք մասնակցել խոսակցությանը՝ մուտքագրելով ձեր հաղորդագրությունը և սեղմելով «Ուղարկել» կոճակը: Եթե ցանկանում եք հաղորդագրությունն ուղարկել սենյակի մասնակիցներից կոնկրետ մեկին, այլ ոչ թե բոլորին, ցուցակից կարող եք ընտրել այդ օգտագործողի անունը և ձեր հաղորդագրությունն ուղարկել այդ մարդուն:
· Մուտքագրե՛ք ձեր հաղորդագրությունը և սեղմեք «enter» (մտնել) կամ «send» (ուղարկել) կոճակը զրուցարանի մյուս մասնակիցներին այն տեսանելի դարձրելու համար:
· Եթե ցանկանում եք հաղորդագրությունն ուղարկել կոնկրետ մեկին, մասնակիցների ցուցակից ընտրեք միայն նրա անունը:
· Շատ զրուցասենյակներ կարող են օգտագործվել ֆայլերի ապակենտրոնացված փոխանակման համար (http://en.wikipedia.org/wiki/Peer_to_peer): Զրուցասենյակները հնարավորություն են տալիս փոխանակել այնպիսի ֆայլեր, որոնց ծավալը չափից շատ է մեծ` էլ. փոստի համար (http://en.wikipedia.org/wiki/Email):
Ինչպե՞ս օգտագործել ակնթարթային հաղորդակցումը |
· Բաց արե՛ք ձեր ակնթարթային հաղորդակցման ծրագիրը (http://en.wikipedia.org/wiki/Instant_message):
· Ստուգե՛ք հասցեացանկը` պարզելու համար` թե ովքեր են այդ պահին զրուցարանում առցանց և հասանելի:
· Ձեր հասցացանկում դուք կարող եք ավելացնել նոր մարդկանց անուններ` մուտքագրելով նրանց էլ. փոստի հասցեն (http://en.wikipedia.org/wiki/Email) ու հրավիրելով նրանց միանալ ձեր խմբին: Նրանք էլ. փոստով կստանան հրավեր և համաձայվելու դեպքում կգրանցվեն ձեր հասցեացանկում: Դա հնարավորություն կտա ցանցին միանալու ժամանակ միմյանց հետ անմիջական փոխանակել հաղորդագրությունները:
· Մկնիկի սեղմակը մատնազարկելով տվյալ անձի անվան վրա, բացե՛ք երկխոսության պատուհանը նրա հետ զրուցելու համար:
· Հավաքե՛ք ձեր հաղորդագրությունը, սեղմե՛ք «enter» (Մտնել) կամ «send» (Ուղարկել) սեղմակը և այն տեսանելի դարձրեք զրույցի մասնակիցներին:
Տեքստային զրույցի դեպքում մեծանում է թյուրըմբռնման հավանականությունը, քանի որ տպագիր տեքստի միջոցով ազդանշանների, ժեստերի և ոչ խոսքային հաղորդակցության փոխանցումը անհնար է: Առցանց համակարգում պետք է լինել նույնքան սիրալիր, քաղաքավարի և բարեկիրթ, որքան իրական կյանքում և սովորություն դարձնել պահպանել համացանցային էթիկայի (http://en.wikipedia.org/wiki/Netiquette) կանոնները: Հումորը և հույզերը կարելի է ցույց տալ էմոթիկոնների (http://en.wikipedia.org/wiki/Emoticons)՝ շեղակի նշաններով գծված դեմքի նմանվող փոքր տառանիշների միջոցով:
Վեբում անծանոթների հետ շփվելիս պետք է նաև հիշել, որ միշտ հնարավոր են այնպիսի դեպքեր, երբ մարդիկ իրականում այնպիսին չէ, ինչպիսին ներկայանում են ցանցւմ: Փակ խմբային քննարկումները (http://en.wikipedia.org/wiki/Groupware), որոնք ստեղծում են կոնֆերանսի հնարավորություն դպրոցական կամ դասարանային քննարկումների համար, օգտագործման տեսակետից ավելի ապահով են և չունեն այդ խնդիրը, քանի որ մասնակիցները ներկայացնում են սահմանափակ քանակությամբ օգտվողների խումբ: Տես` <http://www.netlingo.com/right.cfm?term=username>:
Կարևոր է հիշել, որ օգտվողների միջև ֆայլերի փոխանակումը անվտանգության տեսակյունից խոցելի է: Մինչև ֆայլերը տարածելը համոզվե՛ք, որ նրանցում ստուգվել է վիրուսների առկայության փաստը և զննե՛ք ստացած յուրաքանչյուր ֆայլ նախքան այն բացելը (տե՛ս տեղեկատվական թերթիկ 16՝ անվտանգության մասին):
Մի քանի գործնական կանոններ |
Զրուցարանում գործածվող լեզուն մասնատված է, ընկերական և խիստ խոսակցական: Զրույցի մասնակիցը պետք է լինի ոչ միայն արագաշարժ, այլ նաև բավականին ճկուն` մի թեմայից և անգամ մի քննարկումից մյուսին անցնելու համար: Ուսուցչի խրախուսական դերը շատ կարևոր է բովանդակության որակը և զրույցի մասնակիցների հավասարակշռված ներկայությունն ապահովելու տեսանկյունից: Մասնակիցների տարիքի նվազմանը զուգընթաց մեծանում է ուսուցչի դերը և շատ կարևոր է, որ փոքրերի համար, հենց նրանք կազմակերպեն և վարեն զրույցը:
· Ողջ զրույցի ընթացքում հետևե՛ք քննարկմանը:
· Նախապես պայամանավորվե՛ք քննարկումների ժամացուցակի շուրջ. բոլորը պետք է նույն ժամին ներկա գտնվեն:
· Եղե՛ք քաղաքավարի և բարի, ինչպես կլինեիք առերես շփման ժամանակ:
· Հիշե՛ք, որ անփութորեն գրված հաղորդագրությունը կարող է վիրավորական լինել, եթե անգամ այն չի պարունակել դիտավորության տարրեր:
· Ամենաարդյունավետ տարբերակը կարճ հաղորդագրությունն է: Զրուցարանը ձեր մենաշնորհը չէ`որտեղ տեղադրելով նախապես գրված տեքստերի մեծ կտորներ կարող եք պարտադրել մյուսներին պատասխանել դրանց:
· Զրուցարանի լեզուն մոտ է ‘գիտակցության հոսք’ ոճին: Աշխատեք այլ անձանցից ստացված հաղորդագրությունները ուշադիր կարդալ և հասկանալ, թե ինչ են ուզում նրանք ասել: Պետք է կարողանաք կռահել, ինչ է գրված տողերի արանքում:
· Հիշեք, որ չպետք է տարածեք ձեր անունն ու գաղտնաբառը:
Դասարանական աշխատանքի առաջարկներ |
· Ընտրե՛ք թեմա և զրուցարանում սովորողներին միմյանց հարցեր տալու և տեղեկություններ փոխանակելու հնարավորություն տվեք:
· Որոշե՛ք ուսումնասիրության թեման (օրինակ` 19-րդ դարի անգլիական բանաստեղծություն ): Հավաքե՛ք որոշ կողմնորոշիչ նյութեր, որոնց օգնությամբ աշակերտները կարող են նախապատրաստվել դասին: Հանձնարարություններն կատարելու համար աշակերտներին բաժանեք զույգերի կամ փոքր խմբերի: Աշխատանքի այս փուլը պետք է կազմակերպվի համաձայն խմբային ուսուցման մոդելի (զրուցարանը լավագույնս աշխատում է փոքր` 2-6 աշակերտներից կազմված խմբակային քննարկումների ժամանակ):
· Նախագծի ավարտին սովորողները ներկայացնում են զրուցարանի ոճին համապատասխան նյութեր: Զրույցը սկսվում է տարբեր ուսումնական թեմաներին առնչվող փոքր խմբակային ելույթներից: Ստեղծված համայնքը ի մի է բերում դասընթացի ընթացքում ձեռք բերած իր գիտելիքները:
· Զրուցարանային քննարկումները շատ օգտակար են հատկապես օտար լեզուներ ուսումնասիրելու տեսանկյունից, քանի որ մարմնավորում են իրական կյանքի երկխոսություններ և սովորողներին առաջարկում են անմիջական փոխգործակցության հնարավորություն: Կարճ հաղորդագրությունների փոխանակման խորհրդով, ոււսուցիչը կարող է խրախուսել սովորողների քննարկմանը: Իսկ սովորողներին տարբեր դերեր տալով հնարավոր է փոխգործակցությունը զարգացնել : Օրինակ` մեկը կարող է լինել նորարար, մյուսը` քննադատ և այլն: Մյուս սովորողները կարող են նախ հետևել քննարկումներին, իսկ հետո արձագանքել դրանց:
· Շրջակա միջավայրը առցանց կայքը (Environment Online <http://eno.joensuu.fi/tools/chat.htm>). բնապահպանությանը նվիրված միջազգային կրթական ծրագիր է: Դասընթացի սկզբում սովորողներն իրենց թեմաները ստանում են նախագծի կայքէջերից: Նրանք հավաքում են շրջակա միջավայրի վերաբերյալ գիտական և փորձնական տվյալներ, գնահատում են տարբեր երևույթներ և լուսանկարում:
· Յուրաքանչյուր թեման ուսումնասիրելիս կազմակերպվում են վիրտուալ դասեր` ինտերակտիվ և համաժամանակյա անմիջական հաղորդագրությունների <http://www.netlingo.com/right.cfm?term=real%20time%20chat>, էլեկտրոնային հարցաթերթիկների և հաղորդագրությունների հարթակների (http://en.wikipedia.org/wiki/Message_boards, http://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A5%D5%A2-%D6%86%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4) միջոցով: Դասարանական աշխատանքներից առաջ և հետո սովորողները զրուցարանի միջոցով փոխանակում են իրենց մտքերը, հետևում առաջադրանքներին և վերաշարադրում սովորած նյութը:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 8
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԵՐ
|